Բժիշկներ
ՀՀ ԱՆ. Պատերազմի դաշտում` ամենը հանուն հիվանդի
Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանը պատվոգիր հանձնեց պատերազմի մասնակից, ՀՀ վաստակավոր բժիշկ Ռոզալիա Լալայանին: Գագիկ Միրիջանյանը շնորհավորեց անվանի բժշկուհուն հաղթանակի 70-ամյակի առթիվ` ընդգծելով, որ նրա կատարած աշխատանքն անգնահատելի է:
«Մենք բարձր ենք գնահատում այն հերոսությունը, որը դուք կատարել եք»,- ընդգծեց փոխնախարարը` մաղթելով բժիշկ-վետերանին քաջառողջություն և երկար տարիների կյանք:
95-ամյա բժիշկ-վետերանը 1941 թվականին Լենինգրադի բժշկական համալսարանում ուսանելու տարիներից ինքնակամ մեկնել է ռազմաճակատ, անցել պատերազմի ողջ դժվարությունների միջով, բուժօգնություն ցուցաբերել հարյուրավոր վիրավորների և տուժածների:
«Լենինգրադում աշխատել ենք գիշեր, թե ցերեկ: Չկար ոչինչ, սոված էինք, ծարավ, բայց մենք դժվարությունների վրա ուշադրություն չէինք դարձնում և ամեն ինչ անում ենք հանուն հիվանդի և այդպես մինչև պատերազմի ավարտը, շուրջ 900 օր»,- հիշում է Ռոզալիա Լալայանը:
Վիրաբույժ-վնասվածքաբանը, գիտաշխատողը, մանկավարժն ու հասարակական գործիչը հորդորում է կրտսեր գործընկերներին առաջին հերթին հասկանալ դիմացինի ցավը, լինել կարեկից և հոգատար:
«Բժիշկը պետք է հոգի ունենա և բարությամբ օգնի տուժածներին և վիրավորներին: Երբ մեկնացի ռազմաճակատ մտածում էի միայն բժիշկի մասնագիտական պարտքը կատարելու մասին»,- շեշտում է բժշկուհին` մաղթելով բոլորին քաջառողջություն և մշտական հաղթանակներ:
Այսօր էլ տարեց կինը մեծ սիրով պատասխանում է հիվանդների հեռախոսազանգերին, խորհուրդներ տալիս: Նա ունի չորս թոռ և յոթ ծոռ: Հետադարձ հայացք նետելով անցյալին վստահ է, որ պատերազմը չարիք է, որի դեմ պետք է պայքարել:
Ռազմաճակատում Ռոզալիա Լալայանը կորցրել է կրստեր քրոջը` Սոֆիային, որի հիշատակն անմահացնում է Լենինգրադի շրջանում կանգնեցրած արձանը: Լալայան քույրերի պատմությունը տարբեր տարիների կտրվածքով անդրադարձ է ստացել ոչ միայն մամուլում, այլև գեղարվեստական ֆիլմերում:
Ռոզալիա Լալայանը ծնվել է 1919թ. դեկտեմբերի 17-ին Թբիլիսիում: 1936-1941թթ. սովորել և ավարտել է Լենինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտը: 1941-1944թթ. եղել է զինվորական բժիշկ-վիրաբույժ Հյուսիս-Արևմտյան (Լենինգրադյան)
Ճակատում, իսկ 1944-1946թթ. Անդրկովկասի ճակատի և նույն ճակատային գումարտակի կապի զինվորական բժիշկ-վիրաբույժ: 1946-1968թթ. Երևանի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտի գիտաշխատող էր, 1968-2011թթ.Զինդաշտային վիրաբուժության գծով ավագ դասախոս և քաղաքացիական պաշտպանության բժշկական ծառայության դասընթացի վարիչ, Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի (1992թ. ՀՀ ԱՆ Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի) թանգարանի տնօրեն:
1964թ. ստացել է բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1966թ. շնորհվել ավագ գիտաշխատողի գիտական կոչում: 1970թ. շնորհվել է դոցենտի գիտական կոչում: Անվանի բժիշկը 40-ից ավել գիտական աշխատանքների հեղինակ է:
Արժանացել է «Կարմիր Աստղ» շքանշանի, Հայրենական Մեծ Պատերազմի առաջին աստիճանի, ինչպես նաև Պատերազմի գործողությունների համար 14 ռազմական մեդալների, տասնյակ այլ պատվոգրերի:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախարարությունում ստեղծվել է Հայրենական Մեծ պատերազմի վետերաններին բժշկական օգնություն և սպասարկում կազմակերպելու համակարգող խորհուրդ:
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Հայրենական Մեծ պատերազմում հայրենիքին մատուցած ծառայության և հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ ապրիլի 29-ին Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Հիշում և հպարտանում եմ» խորագրով Հայրենական Մեծ պատերազմի մասնակից բժիշկ-վետերանների մեծարման միջոցառման ընթացքում պատվոգրեր են հանձնվել պատերազմի մասնակից 24 վետերան-բուժախատողների: ՀՀ առողջապահության նախարարության կողմից բժիշկ-վետերաններին տրամադրվել են բժշկական պարագաներ:
Կարդացեք նաև
84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...
Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...
Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...
Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...
Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...
Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:
Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...
Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...
Մաշտոցի պողոտայով զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների կողքով...
Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...
Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...
Բժիշկ Կարպիս Հարպոյեան
Մոնրէալ, 24 Յուլիս 2022
Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...
ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...
Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...
Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն